-
18.10.2020|
13:09
Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝ տեղում այդ ռեժիմի պահպանման և ստուգման հստակ և գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ, հայտարարում է ՀՀ ԱԳՆ-ն:
-
18.10.2020|
13:08
Իրանը հայտնում է, որ ՄԱԿ-ի կողմից զենքի վերաբերյալ էմբարգոն ավարտվել է այսօր՝ համաձայն 2015-ի Իրանի և համաշխարհային տերությունների միջուկային գործարքի համաձայնագրի։
-
18.10.2020|
10:57
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ մարզում վնասվել է 40 առանձնատուն և 2 դպրոց՝ Կութ և Սոթք համայնքներում: Մեծ Մասրիկ համայնքում էլ թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից ոչ միայն ամբողջովին տուն է փլուզվել, այլ նաև գազատարն է վնասվել, ինչն էլ հրդեհի բռնկման պատճառ է եղել:
-
18.10.2020|
10:56
Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի փորձարկումից հետո մի շարք պետություններ ու միջազգային կառույցներ այդ առնչությամբ իրենց անհանգստությունն են հայտնել:
-
18.10.2020|
10:26
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վճռել է դավաճանել Ռուսաստանին՝ ՆԱՏՕ-ին ցուցադրելով С-400-ի դիապազոնները՝ համալիրների ակտիվացման ժամանակ՝ հաղորդում է չինական ինտերնետ-մամուլը:
-
18.10.2020|
10:23
Որ Թուրքիան Ուկրաինային կօգնի վերադարձնել Ղրիմը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Անկարայում Էրդողանի հետ համատեղ ասուլիսում նա ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է մասնակցել «բռնագրավված» Ղրիմի ապաշրջափակման հարթակին:
-
18.10.2020|
10:15
Հայկական կողմը գիշերվա ընթացքում հայտնել է, որ Ադրբեջանը չի պահպանում հումանիտար հրադադարը:
-
18.10.2020|
10:13
Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում, Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել:
-
18.10.2020|
10:08
Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որը հայտարարվել է այսօր երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ` Մինսկի խմբի հետ համաձայնեցված վերջին օրերի և ժամերի ֆրանսիական միջնորդության արդյունքում։
-
17.10.2020|
22:52
Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: